Գլենդելի հայ բնակիչները մեղադրվում են խոշոր խարդախության մեջ

default-20Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի հայ բնակիչը մեղադրվում է 1 մլն դոլարից ավելի փոստային խարդախությունների եւ փողերի լվացման մեջ։ 37-ամյա Արտաշես Դարբինյանը նախօրեին կանգնել է դատարանի առջեւ եւ իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում։

Los Angeles Times-ի փոխանցմամբ, Գլենդելի մեկ այլ բնակիչ՝ 42-ամյա Օրբել Հակոբյանը մեղավոր է ճանաչվել Դարբինյանին օժանդակելու մեջ։ Դարբինյանը գումարներ է ստացել՝ օգտվելով Trademark Compliance Center եւ Trademark Compliance Office անվանումներով ընկերություններից։ Նա իր զոհերին առաջարկել է հետաքննել ապրանքային նշանների ապօրինի օգտագործման փաստերը 385 դոլարի դիմաց։ Որեւէ ծառայություն, սակայն, Դարբինյանը չի մատուցել։

Արդարադատության նախարարության տվյալներով, Դարբինյանը մայրաքաղաք Վաշինգտոնում կեղծ վիրտուալ գրասենյակներ է բացել, որոնց միջոցով էլ փոխանցել են գումարները։ ա նաեւ օգտահգործել է գողացված անձական տվյալներ՝ Wells Fargoբանկի միջոցով փողերի լվացման համար։ Արտաշես Դարբինյանն ու Օրբել Հակոբյանը դատարանի առջեւ են կանգնելու հունիսի 19-ին, երբ հրապարակվելու է վճիռը։

Ձերբակալված է նաեւ Բըրբենքում Wells Fargo բանկի մասնաճյուղի նախկին ղեկավար Ալբերտ Յաղուբյանը, որը սպասում է դատաքննությանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *