28-ամյա գրպանահատ Գոռի թիրախում 42-ամյա Հասմիկն էր. նույն օրը նրան հայտնաբերել են

default-14Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 26-ին, ժամը 21.05-ին, Տիգրան Մեծի պողոտայի տոնավաճառի մոտակայքից բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 21-ին, թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում 42-ամյա Հասմիկ Մ.-ի պայուսակից գողացել է դրամպանակը, որի մեջ եղել է 22.000 դրամ եւ արծաթյա ականջօղեր:

 Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *