Comme des Garçons-ը հագուստ է ստեղծել գեյերի եւ ֆետիշիստների համար

default-12Ճապոնական Comme des Garçons ապրանքանիշը Vetements ապրանքանիշի հետ համատեղ ներկայացրել է հագուստի համատեղ հավաքածու: Highsnobiety-ն հայտնում է, որ հավաքածուն նվիրված է ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչներին եւ տարատեսակ ֆետիշիստներին: Հագուստը կվաճառահանվի սահմանափակ քանակով եւ կվաճառվի միայն Լոնդոնի Dover Street Market հանրախանութում, փոխանցում է Lenta-ն:

Հավաքածուում ներառված են ծիածանի գույներով կամ երկրաչափական պատկերներով մի քանի մոդելի սվիտերներ: Դրանց գները դեռեւս հայտնի չեն:

 Comme des Garçons-ը հագուստի ճապոնական լեյբլ է, որը հիմնել է կին դիզայներ Ռեյ Կավակուբոն: Ապրանքանիշի հիմնական ցուցադրությունները տեղի են ունենում Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում: Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ռուսաստանցի դիզայներ Գոշա Ռուբչինսկու հետ:

Vetements-ը ֆրանսիական ապրանքանիշ է, որը հագուստ եւ կոշիկ է վաճառոմ: Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին վրացական ծագումով դիզայներ Դեմա Գվասալիայի կողմից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *