Ամեն հարցից հետո երկու պատգամավոր գալիս է. ԱԺ -ն շարունակում է արտահերթ նստաշրջանը

default-29ՀՀ Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 14-ին, կշարունակի արտահերթ նստաշրջանի նիստերը:

Նիստի սկզբում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ այսօրվա նիստերի ընթացքում քննարկվելու են հետեւյալ հարցերը. «ՀՀ քրեական օրենսգրքում եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հանրային  ծառայության մասին օրենքում փոփոխությունների հարցը, Հասարակական կազմակերպությունների մասին եւ կից օրինագծերի փաթեթը ընդունելու հարցը:

«Ամեն հարցից հետո երկու պատգամավոր գալիս է»,- նշեց Շարմազանովը՝ նկատի ունենալով, որ պատգամավորներն ուշացումով են մտնում նիստերի դահլիճ:

Այնուհետեւ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը, ով մահացել էր նախօրեին:

Այնուհետեւ քվեարկության դրվեցին նախորդ նիստին քվեարկված հարցերը, որոնց թվում են նաեւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *