London Chess Classic. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

d9037a1f86a0afb91a329f525d425080London Chess Classic շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցակցեց հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ: Պարտիան ավարտվեց 20-րդ քայլում: Գրանցվեց ոչ-ոքի: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով:  Այսպիսով, հայ գրոսմայստերն իր ակտիվում գրանցեց չորրորդ անընդմեջ ոչ-ոքին: 5 տուրի արդյունքում Արոնյանը վաստակել է 3 միավոր: Հավելենք, որ մրցաշարն ընդհանուր առմամբ բաղկացած է 9 տուրից: Այն կավարտվի դեկտեմբերի 18-ին: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *