Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց` դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն ով է լինելու

default-7«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին մեկ դաշինքով հանդես գալ, չեն շտապում կանխատեսումներ անել արդյունքների մասին:

«Մեզ ժողովուրդն է ձայն տալու, մենք ընտրվելու ենք նրանց ձայնով»,- այսօր` դեկտեմբերի 12-ին, համագործակցության հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Լավ կլինի 50+1, 50+2, ոնց ասում են` ինչքան տաս, տաս, բայց լավ կլինի` 50+1 կամ 50+2»:

Այսօր ստեղծված դաշինքը չցանկացավ նաեւ խոսել վարչապետի իրենց հավանական թեկնածուի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է: «Մենք այսօր հուշագիր ենք ստորագրել, մենք զրոյից նոր էջ ենք սկսում»,- ասաց պատգամավորը` հստակ չպատասխանելով այդ հարցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, որով որոշել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում  հանդես կգան դաշինքով: Բացի այդ, այդ ուժերը համատեղ գործունեության արդունքում կսկսեն բանակցություններ, միասնական կուսակցություն ստեղծելու շուրջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *