Դեկտեմբերի 15-ը Թեյի միջազգային օրն է

default-43Ամեն տարի՝ դեկտեմբերի 15-ին, բոլոր այն երկրներում, որոնք պահպանում են աշխարհի առաջատար թեյարտադրողների կարգավիճակը, նշում են Թեյի միջազգային օրը։

Օրվա նպատակն է գրավել կառավարությունների ու քաղաքացիների ուշադրությունը թեյի վաճառքի խնդիրներին, թեյի վաճառքի ու թեյի արտադրամասերի աշխատողների դրության, արտադրողի ու սպառողի փոխադարձ կապի հարցերին։ Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումը ընդունվել է 2004-ին Մումբայում ու 2005-ին Պորտ Ալեգրայում անցնող Համաշխարհային հասարակական ֆորումի ընթացքում տարբեր միջազգային կազմակերպությունների ու արհմիությունների հետ բազմիցս քննարկվելուց հետո։

Համարվում է, որ թեյը, որպես ըմպելիք, բացահայտել էր Չինաստանի երկորրդ կայսր Շեն Նունգը մոտավորապես Ք․ա 2737 թ, երբ կայսրը թեյի ծառի տերեւները գցել է տաք ջրով լի բաժակի մեջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *