Վրաստանի նախագահը 175 դատապարտյալի է համաներում շնորհել

o-jail-facebookՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել 175 դատապարտյալի։ Այս մասին հայտարարել է համաներման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն ճեպազրույցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նրա խոսքով՝ 122 դատապարտյալ այսօր իսկ կլքի բանտարկության վայրերը, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են։

Վերջինիս խոսքով՝ հանձնաժողովը աշխատել է 2016թ. դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Քննվել է 1142 մարդու գործ, մշակվել են կոնկրետ խորհրդատվություններ, որոնք ուղարկվել են Մարգվելաշվիլիի հաստատմանը։
«Համաներման արժանացածների թվում կա 14 կին, որոնցից 12-ն այսօր իսկ կազատվի պատժի կրման վայրերից»,- ասել է Կորիձեն։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *