Օբամայի թվիթերյան հրաժեշտի գրառումն ամենատարածվածն է դարձել նրա նախագահության ամբողջ ընթացքում

default (8)ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի Twitter-ի վերջին գրառումը սոցցանցում պետության ղեկավարի հրապարակած բոլոր հաղորդագրություններից ամենաշատն են հավանել եւ տարածել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը նույնն է, ինչ առաջինը: Խնդրում եմ հավատալ. ես ունակ չեմ փոփոխություններ կատարել, դուք կարող եք դա անել»,- գրել է պետության հեռացող ղեկավարը:

 ԱՄՆ նախագահի Twitter-ի էջը, որին 13 մլն մարդ է բաժանորդագրվել, հունվարի 20-ին նախանշված երդմնակալության արարողության ժամանակ կանցնի պետության նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *