Վրաստանը և «Գազպրոմ»-ը չեն կարողացել պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման շուրջ

gas_socar-thumbՎրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այս տարի չեն կարողանա պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցիկ մատակարարումների վճարման հարցում 2017 թվականի համագործակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Business Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:

Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ փոխզիջման՝ չնայած նրան, որ տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է. Ռուսաստանը, չնայած և ցանկանում է Վրաստանի տարածքով տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական «կապույտ վառելիքի» ընդհանուր ծավալի 10 տոկոսը:

Բանակցություններն անցկացվում են Վիեննայում, հերթական փուլի անցկացման ամսաթվերը դեռ հայտնի չեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *