ԼՂ խնդրի կարգավորման առկա սցենարը չի գոհացնում կողմերից ոչ մեկին. Սկակով

defaultՂարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի զարգացման առավել հավանական սցենարը «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակի շարունակությունն է։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։

«Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ սցենար կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը (անկախություն եւ երաշխիքներ՝ նախկին ԼՂԻՄ–ի շուրջ շրջանների դիմաց, բացառությամբ Բերձորի եւ Քարվաճառի), բայց այդ սցենարը հակամարտության կողմերից ոչ մեկին չի գոհացնում։ Կողմերը պատրաստ չեն կոմպրոմիսի, իսկ նրանց փոխզիջումներ ստիպելու ցանկություն ոչ ոք չունի։  Հայաստանն ու առավել եւս ԼՂՀ–ն պատրաստ չեն անգամ մտածել Լեռնային Ղարաբաղի շուրջ թեկուզ որոշ տարածքների հանձնման մասին, Բաքուն էլ չի պատրաստվում մտածել ԼՂՀ անկախության կարգավիճակի մասին։ Կողմերն իրար չեն վստահում եւ, ընդհանուր առմամբ, ճիշտ են անում։ Այդ պատճառով առավել հավանական սցենարը «ո՛չ պատերազմ, ո՛չ խաաղություն» վիճակի  շարունակությունն է, քանի որ հակամարտությունը մեծածավալ պատերազմի միջոցով թեժացնելը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Այսինքն՝ ստատուս քվոն երկու կողմին էլ ձեռք չի տալիս, բայց ոչ ոք չի կարող նրանց նոր կարգավիճակ ապահովել, որը կգոհացներ հակամարտության 2 կողմին էլ կամ անգամ գոնե մեկին»,– ասաց Ալեքսանդր Սկակովը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *