Հարցում. Վալսը կպարտվի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության փրայմերիզի երկրորդ փուլում

default (59)Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու առաջադրված Մանուել Վալսը կպարտվի Սոցիալիստական կուսակցության փրայմերիզի երկրորդ փուլում: Այս մասին են վկայում BVA-ի եւ Salesforce-ի անցկացրած հարցման արդյունքները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ իշխող Սոցիալիստական կուսակցության եւ նրա կողմնակիցների փրայմերիզն անցկացվելու է երկու փուլով՝ հունվարի 22-ին եւ 29-ին:

 Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրություններին մասնակցել պատրաստվողների 34%-ն առաջին փուլում քվեարկելու է Վալսի օգտին, ինչը կարող է նրան այդ փուլում հաղթանակ ապահովել:

Եթե նրա մրցակիցը դառնան Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրը կամ կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը, Վալսին օգտին կքվեարկի պոտենցիալ ընտրողների միայն 48%-ը, նրա մրցակցի օգտին՝ 52%-ը:

Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *