Շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հրադադարի ռեժիմի խախտման աճ է գրանցվել. կիրառվել է «УТЕС». ԼՂՀ ՊԲ

defaultԴեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հՀակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, «УТЕС» տիպի զենքերից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան  40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1000 կրակոց:

 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *