Անհաջողակ ալքիմիկոսը մահացել է ոսկի ստանալու փորձի ժամանակ

default (27)Վլադիմիրսկի բնակիչը զոհվել է ոսկի ստանալու փորձի ժամանակ, գրում է Lenta–ն։

Դեպքը տեղի է ունեցել Մելենկի քաղաքում։ 30-ամյա տղամարդը որոշել է իր տանը խոհանոցում քիմիական փորձ անել։ «Օգտագործելով նախապես ձեռք բերված քիմիական ռեակտիվներ ու դեղամիջոցներ՝ նա փորձել է ոսկու ձուլվածք ստանալ։ Սկսվել է քիմիական ռեակցիա, պայթյուն է տեղի ունեցել, որից տղամարդը լրջորեն վնասվել է»,- ասվում է ՔԿ քննչական վարչության հաղորդագրության մեջ։

 Տղամարդը մահացել է արյան մեծ կորուստից շտապ օգնության մեքենայում։ Քննության տվյալներով, ոսկի պատրաստելու «բաղադրատոմսը» նա համացանցում էր գտել։ Տղամարդը երեք մանկահասակ երեխա ուներ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *