Շակիրան Դավոսի մասնակիցներին կրթության ոլորտում ներդրումների կոչ է արել

4422474Երգչուհի Շակիրան, ով շվեյցարական Դավոսում Բյուրեղապակե գավաթ է ստացել իր մարդասիրական գործունեության համար, բացվող Միջազգային տնտեսական ֆորումի ամբիոնից դիմել է համաշխարհային էլիտային՝ զարգացող երկրների երեխաների կրթության և սնուցման գործում ներդրումներ անելու կոչով։

«Մեզ պետք է ցնցի այն, որ 2017 թվականին մինչև 5 տարեկան 250 մլն երեխաներ գտնվում են ֆիզիկական և մտավոր զարգացման դանդաղման ռիսկային իրավիճակում։ Մեկ վայրկյան մտածե՛ք այդ մասին։ Մենք խոսում ենք բնակչության մասին, որը թվաքանակով համեմատելի է ԱՄՆ-ի հետ։ Դա ողբերգություն է երեխաների համար և վիթխարի անհաջողություն՝ մեզ բոլորիս համար»,-ասել է նա՝ նշելով, որ դահլիճում հավաքված բոլորը պետք է առանցքային դեր խաղան իրավիճակը շտկելու հարցում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *