«Ծառուկյանը խառնեց բոլորի խաղաքարտերը. լուրջ զարգացումներ են սպասվում». Գառնիկ Իսագուլյան

timthumb (26)«Բազմիցս նշել եմ, որ Գագիկ Ծառուկյանի՝  քաղաքականություն վերադարձը լավագույն լուծումն էր ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացի ՀՀԿ-ից, մյուս ոչ մի կուսակցություն ֆինանսական և մարդկային այդչափ ռեսուրս չունի: Գագիկ Ծառուկյանի հետ չի կարող մրցակցել անգամ ՀՅԴ-ն»,ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդի հայտարարությանը, նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Ըստ մեր զրուցակցի՝  Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ մտնելու որոշման դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ Հայաստանում ընդդիմություն չկա կամ եղածն էլ պառակտված է. «Ուրիշ բան, եթե  կուսակցությունները կարողանային համախմբվել և միասնությամբ որոշակի մրցակցություն ցուցաբերել իշխող ՀՀԿ-ին, բայց դա էլ չեղավ: Այս պարագայում՝ սպասվող ապրիլյան ընտրություններին այլընտրանքի հնարավորություն տվեց միայն Գագիկ Ծառուկյանը, ում շուրջ սպասվում է լայն կոալիցիա»,-նշեց Իսագուլյանը՝ շարունակելով, որ ԲՀԿ նախկին առաջնորդը հայտարարել է, որ դռները բաց են և, վստահաբար, կարող է նշել, որ կլինեն շատ ուժեր, որոնք կմիանան Ծառուկյանի կողմից ձևավորվող դաշինքին:

Խոսելով ընտրություններից առաջ ներքաղաքական պայքարին պատրաստվող ընդդիադիր մյուս ուժերի մասին՝ Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հույսն այն էր, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի եկող խորհրդարանական ընտրություններին, իսկ հիմա իր այս վերադարձով նա խառնեց բոլորի խաղաքարտերը և լուրջ զարգացումներ են սպասվում: Ծառուկյանի մուտքը մեծ քաղաքականություն երկուստեք դրական ազդեցություն կարող է թողնել, քանի որ իշխանությունների համար դա զգոնություն է պարտադրելու, իսկ  ընդդիմությունը խելացի դրսևորվելու դեպքում որոշակի տեղեր կարող է ստանալ: Վստահ եմ՝ Գագիկ Ծառուկյանը հետընտրական գործընթացների համար ամենակայունացնող գործոնն է դառնալու»,-ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *