12-ամյա աղջնակը դեղահաբեր է խմել. ինքնասպանության փորձի պատճառը ընկերուհիների հետ կոնֆլիկտն է եղել. մանրամասներ

timthumb (4)

Կոտայքի մարզում 12-ամյա աղջնակն իքնասպանության փորձ է արել:  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրւյցում Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից տեղեկացրին, որ մարտի 9-ին, ժամը 15։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

«Այս պահին երեխայի վիճակը նորմալ է: Սակայն դեռևս կմնա հիվանդանոցում»,- փոխանցեցին բժշկական կենտրոնից:

Կոտայքի մարզի բնակիչ, 12-ամյա Մ.-ի հուսահատ մայրը մեզ հետ զրույցում ասաց, որ աղջիկը ինքնասպանության փորձ է արել: Մտել է տուն և երեխային գտել անգիտակից վիճակում, որից անմիջապես հետո  շտապօգնություն է կանչել և տեղափոխել հիվանդանոց: Բարեբախտաբար երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

«Տեսա բարձի տակ դեղահաբեր կան: Պարզվեց ինքնասպնություն գործելու նպատակով մեծ քանակությամբ՝ «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ է խմել: Պատճառն ընկերուհիների հետ ունեցած խնդիրն է եղել, վիրավորանքը: Ինքը խելացի, սովորող երեխա է: Տարբեր խմբակների է հաճախում՝ նկարչության, բասկետբոլի և այլն: Ես տեղյակ էի, որ բասկետբոլի խմբակում իրենից մեծ աղջիկների հետ կոնֆլիկտ է ունեցել և վիրավորված էր, ըստ երևույթին դա է եղել պատճառը»,- ասաց աղջնակի մայրիկը:

Նա նշեց՝ ամեն բան հայտնի կդառնա հանգամանքները պարզելուց հետո:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *