«Տարիներ առաջ ՀԱՕԿ-ի և Ձեր մասին ինձ պատմել է Հրանտ Դինքը». թուրք բեմադրիչը՝ Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)

Նոր շնչով, աշխարհահռչակ ռեժիսորների և դերասանների կազմով հայ թատերասեր հասարակայնությանը ներկայացած Երևանի շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնն ավարտվեց: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 20-ին: Վեց օր շարունակ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու հայ և արտասահմանցի աշխարհահռչակ ռեժիսորների բեմադրած ներկայացումներ:

Փառատոնի ավարտին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման եկած աշխարհահռչակ ռեժիսորներն ու դերասանները վստահեցնում են՝ հեղինակավոր փառատոնը ոչ միայն դուր է եկել հայ հանդիսատեսին, այլև մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում.

«Պարոն Ծառուկյան, շնորհակալ ենք մշակույթին աջակցելու և այս փառատոնին նոր շունչ հաղորդելու համար: Մենք լսել ենք, թե դուք Հայաստանում ինչ մեծածավալ աշխատանք եք իրականացնում տարբեր ոլորտներում և հատկապես սպորտի զարգացման համար, տարիներ առաջ ՀԱՕԿ-ի և Ձեր մասին ինձ պատմել է Հրանտ Դինքը: Ծանոթանալով Ձեզ հետ,  իմ՝ Ձեր մասին ունեցած տպավորություններն ու դրական վերաբերմունքը կրկնապատկվեցին»,- իր խոսքում ասում է թուրք դրամատուգ, բեմադրիչ Էմրե Էրդեմը՝ դիմելով Գագիկ Ծառուկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *