Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ներկայացուցիչների հետ չի հանդիպել, նման բովանդակային քննարկում տեղի չի ունեցել. Իվետա Տոնոյան

%d5%a3%d5%ae

Այսօր մամուլում հրապարակվեց, թե «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպում, որտեղ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը և նախնական որոշում է կայացվել այդ ուղղությամբ:

Տեղեկությունը, թե իբր Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և որոշում է կայացվել վերադառնալ քաղաքականություն, բացարձակ սուտ է։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Որևէ նման հանդիպում, նման բովանդակային քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց նա։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *