Վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

0

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 27 ուղևոր, որոնցից 5՝ մահացել: Տուժածներից 22, որոնց թվում 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:

Ըստ տեղեկատվության ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *