Իրականում ինչի՞  են ծառայելու 1000 դրամները

dram-money-pogh-11-copyԱյսպիսով, ԱԺ-ն 102 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ իշխանությունների կողմից այդքան սպասելի բանաձևն իր կյանքի կոչման գործընթացը սկսեց:

Մամուլում և սոցցանցերում բավականին լայն արձագանք ստացած այդ օրինագծի վերաբերյալ շատ են հնչել կարծիքներ ու հիպոթեզեր, առաջ քաշվել վարկածներ: Եթե փորձենք մեկ բառով տալ համընդհանուր պատկեր, կստանանք հետևյալը. քաղաքական դաշտում բոլորը միաձայն կողմ են, որ օրենքն ընդունվի, քանի որ հարցը վերաբերվում է բանակին և հայ զինվորին, իսկ ահա օրենքով նախատեսված ստեղծվելիք հիմնադրամի հարցում առկա է լուրջ տարաձայնություններ ու կասկածներ: Քննադատներն առաջին հերթին նշում էին, որ հիմնադրամի աշխատանքը հնարավոր չի լինելու նորմալ ու հասանելի վերահսկել և երկրորդ, թե ինչ է լինելու այն գումարների հետ, եթե ասենք Աստված տա և զոհեր ու վիրավորներ չլինեն: Ահա այս առումով ներկայացնեմ մոտեցումներս:

Օրենքով նախատեսվում է, որ հիմնադրամում առկա գումարը պետք է շրջանառվի. նշվում է, որ այն պետք է ունենա որոշակի շրջանառություն և բավականին տրամաբանական է, որ այն հնարավոր է օգտագործվի նաև պետբյուջեի թերակատարումներն ապահովելու կամ ասենք արտաքին պարտքի սպասարկումն ապահովելու համար: Կարճ ասած, հայրենի իշխանությունները առանց հանրությանը տեղյակ պահելու փորձում են լրացուցիչ հարկեր ապահովել բյուջե, քանի որ ինչպես հայտարարեց նախարար Արամյանը, մինչև տարեվերջ մոտ 80 մլն-ով բյուջեն թերակատարվելու է:

Ստացվում է, որ ազգային տուրք կոչվածի անվան տակ, փորձում են բյուջեի ծակերը փակել, իսկ անունը դրել են օգնություն մահացած զինվորներին ու մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորներին: Ահա և քեզ բարեփոխիչ ու նորարար վարչապետ ու կառավարություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *