ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայում հակամարտող կողմերին առանց նախապայմանների բանակցությունների կոչ է արել

sb_oon_2ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել սիրիական հակամարտության կողմերին շարունակել բանակցությունները կառուցողական ուղով և առանց նախապայմանների։ Այս մասին ասվում է խորհրդի կողմից ընդունված հայտարարության տեքստում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

ԱԽ-ն խոստովանել է, որ քաղաքական բանակցությունների շարունակումը հնարավոր է դարձել՝ շնորհիվ Աստանայում ձեռքբերված հրադադարի մասին համաձայնագրի։

ԱԽ անդամները հաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նրանք ընդգծել են, որ հակամարտության միակ երկարաժամկետ լուծումը կդառնա ներառական քաղաքական գործընթացը, որը կգլխավորեն հենց սիրիացիները։

ԱԽ-ն կոչ է արել Սիրիայի աջակցության միջազգային խմբին օգտագործել իր ազդեցությունը՝ նպաստելու կրակի դադարեցման խախտումներին վերջ դնելուն, բռնության նվազեցմանն ու վստահության կառուցմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համար հասանելիության ապահովմանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *