Գոռ Մինասյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

 

գոռ

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:

Հայաստանի ներկայացուցիչ ծանրորդ Գոռ Մինասյանը (+105) գերծանր քաշային կարգում գրանցեց լավագույն երկրորդ արդյունքը:

Երկամարտի 451 կգ արդյունքով մեր մարզիկը արծաթե մեդալ նվաճեց:

Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցեց 241 կգ արդյունք:

Սա Հայաստանի 4-րդ մեդալն է Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում, երկրորդը` ծանրամարտում:

Իսկ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն աշխարհի ռեկորդ սահմանեց` երկամարտի 473 կգ արդյունքով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *