Իրաքյան բանակը հսկողության տակ Է առել Մոսուլի առնվազն 12 շրջան

14090

Իրաքի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատել են Մոսուլի առնվազն 12 շրջան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայտնել Է «Sky News Arabia» հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ զինվորականները ԻՊ-ից խլել են նաեւ Մոսուլի մատույցներում գտնվող շուրջ 50 բնակավայր, այդ թվում՝ Խամամ Էլ Ալիլը եւ Բաաշիկան: Վերջին չորս օրվա ընթացքում Իրաքի զինված ուժերը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժի աջակցությամբ ոչնչացրել են ԻՊ-ի 200-ից ավելի զինյալների, նշում Է հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտնել Է, որ Մոսուլի բնակիչների հիսուն տոկոսն ապաստանի կարիք ունի զինյալներից Իրաքի այդ քաղաքի ազատագրման գործողության պատճառով: «Շատերը նման ճգնաժամային իրավիճակներում չեն գնում ճամբարներ, այլ գնում են բարեկամների՝ այն ընտանիքների մոտ, որոնք կարող են նրանց ապաստան տրամադրել: Այն, ինչ մենք տեսնում ենք այժմ. մարդկանց 50 տոկոսը հնարավորություն ունի ապաստան գտնել սեփական ուժերով, իսկ մյուս 50 տոկոսը նման ապաստանի տրամադրման կարիք ունի»,- ասել Է վարչակազմի բարձրաստիճան աղբյ ուրը:

ԻՊ-ի զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությունը, որոնք քաղաքը զավթել են 2014 թվականին, շարունակվում Է հոկտեմբերի 17-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *