Գտնվել է քաղցկեղի անբուժելիության պատճառը

kixnfsiouccԲարսելոնայի կենսաբժշկական ինստիտուտի գիտնականները բացահայտել են քաղցկեղի բուժման անհնարինությունը: Քիմիոթերապիան արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ վիրահատությունը արդեն անօգուտ է: Սակայն, հաճախ  չարորակ բջիջները դիմադրողականություն են ձեռք բերում հակաուռուցքային դեղերի նկատմամբ: Եվ նույնիսկ որոշ ուռուցքներ դիմադրողականություն են ձեռք բերում նաև այն դեղերի նկատմամբ, որոնք բժիշկները դեռ չեն օգտագործել:

Ըստ գիտնականների՝ ստամոքսի և հաստ աղիքի ուռուցքների 10 տոկոսում բացակայում է TP53TG1 մոլեկուլը: Առողջ բջիջներում այն թուլացնում է YBX1 սպիտակուցի գործառույթները: Գործող YBX1 մտնում է բջջի կորիզ և ակտիվացնում է հարյուրավոր օնկոգեներ, որոնք կանխում են չարորակ բջջիների ոչնչացումը: Արդյուքնում ուռուցքի վրա չեն ազդում ոչ միայն քաղցկեղը բուժելու համար սովորաբար օգտագործվող նյութերը, այլ նաև նոր մշակված դեղերը:

Գիտնականները պատրաստվում են ստեղծել նոր դեղամիջոցներ, որոնց նկատմաբ դիմադրողականությունը քիչ կլինի: Նաև նրանք ցանկանում են բացահայտել, թե TP53TG1 մոլեկուլի ակտիվացումը արդյո՞ք կարող է վերականգնել այդ ուռուցքների զգայունությունը քիմիոթերապիայի նկատմամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *