Facebook-ն իր գործունեությունը ընդլայնելու է Լոնդոնում

facebookԱշխարհում խոշորագույն սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook-ը, կենտրոնակայան է բացելու Լոնդոնում: Այդ մասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հայտարարել է ընկերության եվրոպական բաժանմունքի ղեկավար Նիկոլա Մենդելսոնը:

«2007 թվականին Լոնդոն էին ժամանել միայն մեր փոքրաթիվ աշխատակիցներ,-Մենդելսոնի խոսքը նոյեմբերի 21-ին մեջբերում է The Independent թերթը:-Մինչեւ հաջորդ տարվա վերջը մենք Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կբացենք նոր կենտրոնակայան, որտեղ կաշխատի 1500 մարդ»:

Նրա խոսքով՝ նոր շենքի շինարարությունն այժմ կատարվում է մեգապոլիսի կենտրոնում գտնվող Ֆիցրովիա լոնդոնյան շրջանում:

«Իր գործունեությունը Լոնդոնում ընդլայնելու Facebook-ի որոշումը եւս մեկ ապացույցն է այն բանի, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքը շարունակում է զարգանալ որպես տեխնոլոգիական կենտրոն»,-նշել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Սադիք Հանը:

Ավելի վաղ Լոնդոնում կենտրոնակայաններն ընդլայնելու պլանների մասին հայտնել էր Google կորպորացիան: Տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Սունդար Փիչաիի խոսքով՝ Google-ը 10-հարկանի շենք կկառուցի ի լրումն արդեն գոյություն ունեցող գրասենյակային տարածքների, կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ: Իսկ Apple ընկերությունն իր նոր լոնդոնյան կենտրոնակայանի համար ընտրել է Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ նախկին էլեկտրակայանի շենքը՝ Բաթերսիում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *