Գագիկ Ծառուկյանը 200 հազար դոլար է նվիրաբերել իրանահայ համայնքին (տեսանյութ)

%d5%a3%d5%ae

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմի և հայկական մշակութային «Արարատ» կազմակերպության հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր: Թեհրանի օդանավակայանում ՀԱՕԿ նախագահին դիմավորելու էին եկել տեղի հայ համայնքի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները:

Թեհրանում Գագիկ Ծառուկյանին առաջինն ընդունեց Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմը: Իրանցի պաշտոնյան հայ գործընկերոջը բարձր մակարդակի ընդունելության արժանացրեց: Երկու երկրի սպորտային ոլորտի պատասխանատուները ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ քննարկեցին: Քիումարս Հաշեմը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահին հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանն իր համար ոչ միայն մեծ հեղինակություն վայելող գործիչ է, այլ նաև վստահելի գործընկեր:

«Հարգելի պարոն Ծառուկյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Իրան այցելելու համար: Դուք իսկապես ինձ համար սպասված հյուր եք: Գաղտնիք չէ, որ Իրանը բարեկամ Հայաստանի հետ ունի քաղաքական, տնտեսական ու մշակութային կապեր: Կարծում եմ՝ կան բոլոր նախադրյալները մարզական կապերը ևս որակական առավել բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշեց Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը:

Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Ռիոյի Օլիմպիական խաղերին հաջող մասնակցության համար: 200-ից ավելի երկրների ցանկում 25-րդ տեղը գրավելը խոսում է կատարված ահռելի աշխատանքի, Իրանում սպորտին հատկացվող մեծ դերի ու նշանակության մասին:

«Հարգելի պարոն Հաշեմ, շնորհակալ եմ հրավերի համար: Շնորհավորում եմ Իրանին Օլիմպիական խաղերում տարած հաղթանակների համար: Հայաստանի հարևան-բարեկամ Իրանը պայմաններ է ստեղծել, որ հայ համայնքը լինի ուժեղ, մեծ և իր պաշտպանված իրավունքներով»,- նշեց ՀԱՕԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանն իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը:

ՀԱՕԿ նախագահի՝ Իրան այցի մասին առավել մանրամասն՝ Կենտրոն հ/ը-ի տեսանյութում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *