Թուրքիան փախստականների հարցով սպառնացել է ԵՄ-ին

erdoganԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը բացել իր դռները փախստականների առջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու մասին առաջարկի ընդունումից հետո Էրդողանը կրկին օգտագործել է փախստականների հարցը: «Մենք ենք, որ 3,5 միլիոն փախստականների ենք սնում, դու չկատարեցիք ձեր խոստումը: Իմացեք, որ եթե ավելի հեռուն գնաք, մեր սահմանները կբացենք»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ սպառնալով թույլ տալ փախստականներին մտնել ԵՄ տարածք:

Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցային գործընթացը սառեցնելու մասին առաջարկը: Առաջարկն ընդունվել է 479 կողմ, 37 դեմ ձայներով: Եվրախորհրդարանի 107 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Թեպետ ԵԽ ընդունած առաջարկը չունի օրենքի ուժ, սակայն այն կարևոր ուղերձ է համարվում Եվրամիությանն ու դրա անդամ պետությունների ղեկավարությանը: Ակնկալվում է, որ Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվելու է դեկտեմբերին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *