Ռոզա Ծառուկյանը մասնակցել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին նվիրված ֆիլմի շնորհանդեսին (տեսանյութ)

%d5%bc%d5%b8%d5%a6%d5%a1-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6«Մոսկվա» կինոթատրոնի սրահում՝ աշխարհի բազում հանդիսատեսների սրտերը նվաճած՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներն» են: Համախմբման առիթն ամռանը Շվեյցարիայի 16 քաղաքներում համերգային շրջագայության հիման վրա նկարահանված «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմն է: Երկար մտորումներից հետո այն «միս ու արյուն» է ստացել՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ:

Ֆիլմի ստեղծման կապակցությամբ Ծառուկյան ընտանիքի և անձամբ Գագիկ Ծառուկյանի անունից ներկաներին շնորհավորել է Ռոզա Ծառուկյանը՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել աշխարհահռչակ երգչախմբի հետ և կյանքի կոչել արդեն երկրորդ համատեղ նախագիծը: Նրա համոզմամբ՝ նորաստեղծ ֆիլմը հնարավորություն կընձեռի էլ ավելի լավ ճանաչել մեր տաղանդաշատ փոքրիկներին և, որ ամենակարևորն է, աշխարհին ներկայացնել մեր մշակույթը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *