ArmPhone-ը կվաճառվի նաև Ռուսաստանում

0321Դեկտեմբերի 3-ին ՄոսկվայիԺողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի 6-րդ տաղավարում տեղի կունենա հայ ինժեներների ստեղծած ArmPhone սմարթֆոնի շնորհանդեսն ու վաճառքի մեկնարկը: Դա տեղի կունենա ՀՀ Բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի կենտրոնի բացման շրջանակում, որտեղ կներկայացվի ՏՏ ոլորտի հայկական արտադրանքը:

ՀՀ բարձր տեխնոլոգիաների ինստիտուտը ստեղծվել Ռուսաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:

Ինչպես ասվում է ցուցահանդեսի կայքում, վաճառակետում կներկայացվի ArmPhone-ի առաջատար մոդելը երկու 2G և 4G SIM քարտով, 5,2» Full HD էկրանով, 32 Գբ ներկառուցված և 3Գբ օպերատիվ հիշողությամբ, մատնահետքերի ցուցիչով: ArmPhone-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով:

«Ինստիտուտի կենտրոնի բացումը ցուցահանդեսում կնպաստի ՏՏ ոլորտի հայկական և ռուսական ընկերությունների միջև կապերի հաստատմանը, ամրապնդմանն ու զարգացմանը: Կենտրոնում լայնորեն ներկայացված կլինի հայկական արտադրանքը: Հեռանկարում կենտրոնի հենքի վրա նախատեսվում է ստեղծել ժամանակակից ուսումնական հարթակ ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվել են հունիսի 6-ին: Սպառողին ներկայացվել է 5 տարբեր մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *