Ադրբեջանի և Թուրքիայի արտորգծնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

defaultԱդրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ու ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում ։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է haqqin.az–ը։

Նրա խոսքով, Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է ղարաբաղյան կարգավորումը նաեւ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի հետ  հանդիպել էր դեկտեմբերի սկզբին Ալանյեում։

Հաջորդ շաբաթվա ընթացքում կկայանա ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի նիստը, ու Բաքվին հետաքրքիր էր Թուրքիայի դիրքորոշումը շատ հարցերի շուրջ, ասել է Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն այցով Բաքվում է գտնվում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *