«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի շտապում նշել, թե ինչ քաղաքական ուժերի հետ է փոխգործակցություն տեսնում «Ալյանս» կուսակցությունը։
«Առաջիկայում տեղի կունենա «Ալյանս»-ի արտահերթ համագումարը, որտեղ կընտրվեն կառավարող մարմիններ և կհրապարակվի ընտրությունների վերաբերյալ «Ալյանսի»-ի դիրքորոշումը։ Իմ անձնական դիրքորոշումը ցանկացած ձևաչափի փոխգործակցության վերաբերյալ՝ հետևայլն է. անհրաժեշտ է փոխգործակցել, անհրաժեշտ է ճանապարհ գնալ, անհրաժեշտ է պայքարի մեջ լինել բացառապես այն անհատների և քաղաքական գործիչների հետ, որոնք հեռու են սեթևեթանքից ու ձևականությունից»,- Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը՝ հավանական համարո՞ւմ է, որ ժամանակին ԲՀԿ-ից հեռացած նորաստեղծ կուսակցությունների դաշինք հիմնվի, պատգամավորը պատասխանեց.
«Հնարավոր է և կարևոր է, որ տվյալ միավորման մեջ լինեն և առանցքային դերակատարում ունենան միանման գաղափարներ ունեցող մարդիկ։ Այդ մարդիկ պետք է լինեն սկզբունք պահող, կամային հատկանիշներ ունեցող, ողնաշարով, մնացած ամենը երկրորդական է»,- ասաց նա։