Գործազուրկների ու պոտենցիալ արտագաղթողների բանակն ավելացնելը տնտեսական խնդիրները լուծելու լավագույն միջոցը չէ.Գևորգ Պետրոսյան

%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3-2132Սա անկեղծ մտահոգություն է, այլ ոչ թե ինքնանպատակ քննադատություն…
Վարչապետի «կրճատման քաղաքականությունը» չի բխում ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածից, համաձայն որի` ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Առանց այն էլ` մի կերպ գոյատևող հանրային ոլորտի աշխատողներին համատարած աշխատանքից ազատելով` ավելի է խորացվում երկրում առկա սոցիալական բևեռացումը: Չի կարելի մահացող տնտեսությունը փրկել սոցիալական ցնցումների գնով:
Ավելի ուշադիր և հետևողական լինելու դեպքում, հաստատ կարող են գտնվել մեկ տասնյակից ավելի ճանապարհներ` վիճակը շտկելու համար:
Համենայնդեպս, գործազուրկների ու պոտենցիալ արտագաղթողների բանակն ավելացնելը տնտեսական խնդիրները լուծելու լավագույն միջոցը չէ…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *