Դորտմունդի «Բորուսիան» սահմանեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ռեկորդ

%d5%a2%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%a1Դորտմունդի «Բորուսիան», Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում 2:2 հաշվով ավարտելով Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղը, սահմանել է մրցաշարի խմբային փուլի արդյունավետության ռեկորդ, գրում է Bild-ը:

Գերմանական ակումբը խմբային փուլի 6 տուրերում խփեց 21 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Մինչեւ այս Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունավետության ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին» (2013/14), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» (1998/99) ու կատալոնական «Բարսելոնային» (2011/12 եւ 2016/17), որոնք խփել էին 20-ական գոլ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *