Բանգլադեշում 6 մարդ է մահացել ֆուգու ձկով պատրաստված ուտեստ համտեսելու հետեւանքով

%d6%86%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82-%d5%b1%d5%b8%d6%82%d5%afԲանգլադեշում 6 մարդ է մահացել՝ ռեստորանում ֆուգու ձկով պատրաստված ուտեստ համտեսելու հետեւանքով, հայտնում է Life-ը:

Եվ 17 մարդ թունավորվել է, սակայն հիվանադանոցից հայտնել են, որ այժմ նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

Չարաբաստիկ ռեստորանը գտնվում է Բանգլադեշի հյուսարեւելյան հատվածում՝ Սիլխետ շրջանում: Այն բավական հանրաճանաչ վայր է, որտեղ հաճախ երեխաների հետ են այցելում: Զոհվածների թվում են երկու երեխաներ: Բժիշկները խորհուրդ են տվել այսուհետեւ հրաժարվել այս մթերքի օգտագործումից:

Նշենք, որ ֆուգուն ճապոնական խոհանոցի համադամ ուտեստներից մեկն է: Ձկան որոշ ներքին օրգաններում մարդու համար մահացու թույն է պարունակվում: Այդուհանդերձ այն շարունակվում է օգտագործվել, եւ ամեն տարի ուտեստը համտեսելով մի քանի մարդ է մահանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *