Մադոննան նվաճել է Billboard-ի «Տարվա կին» մրցանակը

madonnaԵրգչուհի Մադոննան ստացել է Billboard ամսագրի վարկածով «Տարվա կին» մրցանակը։ Billboard Women in Music անվանումով ամենամյա արարողությունն անցկացվել է ուրբաթ երեկոյան, Նյու Յորքում։

Ստանալով մրցանակը՝ 58-ամյա երգչուհին երախտագիտություն է հայտնել իր երկրպագուներին՝ նշելով, որ հենց նրանց շնորհիվ է, որ ինքը ելույթ է ունենում արդեն ավելի քան 30 տարի։

«Ես այն երջանիկներից մեկն եմ, ովքեր մինչ օրս մնում են»,-ասել է երգչուհին՝ թվարկելով այն կատարողների անունները, ովքեր հեռացել են կյանքից, այդ թվում Մայքլ Ջեքսոնը, Ուիթնի Հյուսթոնը, Դևիդ Բոուին և Փրինսը։

Մադոննան նաև նշել է, որ կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, հատկապես կանանց։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *