Մեծ Բրիտանիայի ամենատարեց հանցագործը դարձել է 101 տարեկան

hancagorcՄեծ Բրիտանիայում երբեւէ բանտում հայտնված ամենատարեց քաղաքացի է ճանաչվել Բիրմինգեմի 101–ամյա բնակիչը, հայտնում է Daily Mail–ը։

Բեռնատարի նախկին վարորդին կասկածում են անչափահասների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների մեջ։ Ըստ մեղադրական կողմի՝ 1974-1983 թվականներին նա մի շարք հանցագործություններ է կատարել իր տան կողքի ավտոտնակում։ Նրա զոհերն են եղել 2 աղջիկ եւ մի տղա։

Տուժածները ոստիկանություն էին դիմել մոտ 1 տարի առաջ։ Հետաքննությունից հետո տարեց տղամարդուն մեղադրել էին 17 սեռական հարձակման, 12 աբարո արարքի եւ ավելի ծանր սեռական հանցագործության 2 դեպքի մեջ։

Հարցաքննության ժամանակ մեղադրյալը հաստատել էր, որ հիշատայված միջադեպերից մի քանիսն իրոք եղել են, սակայն նա հերքում է ծանր սեռական հանցագործությունների փաստը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *