Ավստրալիայում ուզում են ստեղծել «Պեպպա խոզուկը» մուլտսերիալի մուսուլմանական տարբերակը, հայտնում է BBC–ն։ Այս նախաձեռնությունը հավանություն է ստացել իմամների ավստրալիական ազգային խորհրդի (ANIC) կողմից։

One4Kids ընկերությունը ծրագրում է 20 հազար ավստրալական դոլար ներգրավել «Բարակատյան բլուրներ» մուլտսերիալի ստեղծման համար։ Հեռուստանախագծի գործողությունները ծավալվելու են գերազանցաբար մուսուլմանական բնակչությամբ քաղաքում։

ANIC-ում հայտնել են, որ ժամանակակից երեխաները դիտում են տարբեր մուլտֆիլմեր ու «մեր պատասխանատվությունն է»  ոչ թե նրանց խանգարելը, այլ նրանց այլընտրանք առաջարկելը։