Forbes-ը նշել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող տեսաբլոգերներին

forbesForbes հանդեսը երկրորդ անգամ անընդմեջ 27-ամյա շվեդ բլոգեր PewDiePie-ին (Ֆելիքս Չելբերգին) ճանաչել է YouTube-ի ամենաբարձր վարձատրվող աստղը:

Հրատարակության տվյալներով՝ գեյմերը, որի ալիքում բաժանորդագրված է գրեթե 50 միլիոն մարդ, մեկ տարում վաստակել է 15 միլիոն դոլար: Բացի տեսահոլովակներ նկարահանելուց, նա եկամուտ է ստացել իր «Այս գիրքը սիրում է քեզ» գրքի վաճառքից, որն իրացվել է 112 հազար օրինակ տպաքանակով: Անցյալ տարի Չելբերգը վաստակել էր 12 միլիոն դոլար եւ նույնպես հայտնվել առաջին տեղում: Այս տարի եկամուտների չափով երկրորդ տեղում է 33-ամյա բլոգեր եւ կատակերգու դերասան Ռոման Էթվուդը, որը վաստակել է 8 միլիոն դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: էթվուդը ժողովրդականություն է ձեռք բերել փրանք-վիդեոյի շնորհիվ, սակայն նման կարգի տեսահոլովակներով նրա ալիքը չի նորացել ընթացիկ տարվա ապրիլից ի վեր:

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների եռյակը եզրափակում է 28-ամյա Լիլի Սինգհը՝ փենջաբյան ծագմամբ կանադուհին: Նա հայտնի է որպես կատակերգական կատարող, դերասանուհի եւ ռեփեր: 2016 թվականին նա նկարահանվել է «Ուղեւորություն միաժանիի կղզի» վավերագրական ֆիլմում, որը պատմում է 27 քաղաքներ իր համաշխարհային շրջագայության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *