Լևոն Տեր-Պետրոսյանը կմտնի նախընտարական պայքարի մեջ

levonԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա դեկտեմբերի 17-ի ՀԱԿ-ի համագումարին անպայման հանդես կգա ելույթով, ընդ որում՝ բավականին երկարաշունչ: Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ»:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդումներին, թե ՀԱԿ խմբակցությունը փլուզման եզրին է, Զուրաբյանը պատասխանեց.

«Միակ բանը, որ Հայաստանում փլուզման եզրին է, դա ՀՀ տնտեսությունն է և այն համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում: Ինչ վերաբերվում է Կոնգրեսի կիսաքայքայվելու, վերջանալու, սպառվելու մասին պնդումներին, ապա այդ պնդումները եռամսյակը մեկ Էդուարդ Շարմազանովը հնչեցրել է մեր հանրության համար:

Իրենց թվում է, որ շատ հաճախ կրկնես մի բանն, այն կատարվի: Իրենց թվում է, որ եթե մշտապես հայտարարեն, որ ՀՀ-ում չկա մենաշնորհ, մենաշնորհը կվերանա: Իսկ թե Կոնգրեսը ինչ ֆորմայում է գտնվում, դուք կտեսնեք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *