Ռոնալդուն ցանկանում է ուժերը փորձել այլ ոլորտներում

ronalduՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ապագայում ցանկանում է ուժերը փորձել այլ ոլորտներում:

«41 տարեկանից հետո միգուցե կրկին պայմանագիր կնքեմ: Ոչ ոք ապագայի մասին վստահաբար խոսել չի կարող: Ցանկանում եմ խաղալ և հեռանալու պատճառ՝ դեռ չեմ տեսնում:

Չեմ կարծում, որ կխաղամ սիրողական մակարդակում, մինչև 60 տարեկան: Մեկ այլ գործով կզբաղվեմ: Չէ՞ որ ֆուտբոլը կյանքի միակ ուրախությունը չէ: Շատ եմ սիրում այն, բայց կգա ժամանակ, երբ ստիպված կլինեմ այլ բան փորձել»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է HurderOfBuffalo-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *