Թրամփը Քլինթոնին հաղթեց, Արսենյանը՝ Արզումանյանին. «Հրապարակ»

nkar«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ մեզանում կան մարդիկ, որոնք ԱՄՆ ընտրությունների նախօրեին ճիշտ են կանխատեսել, որ ապագա նախագահը ոչ թե Հիլարի Քլինթոնն է լինելու, այլ Դոնալդ Թրամփը։

«Թրամփ, թե՝ Քլինթոն» թեմայով գրազ են եկել երկու պատգամավոր՝ Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը։ Ազարտային խաղերի սիրահար Արսենյանի հոտառությունն այս անհավանական հաղթանակի պարագայում իրեն չի դավաճանել՝ նա տարել է գրազը, իսկ նախկին արտգործնախարարը Քլինթոնի հաղթանակն է կանխատեսել։ Հիմա, թերևս, Արսենյանն ափսոսում է, որ ընդամենը շամպայնի վրա են գրազ եկել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *