Թրամփի ընտրվելուց հետո ռեփեր Սնուպ Դոգը հայտարարել է Կանադա տեղափոխվելու մասին

snoop-dogg-wallpaperԱմերիկացի ռեփեր Սնուպ Դոգը, ինչպես նաև շատ այլ հայտնիներ ԱՄՆ-ում, հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառով Կանադա` մշտական բնակության մեկնելու ցանկության մասին: Այդ մասին նա գրառում է կատարել Ինստագրամի իր էջում:

Ռեփերը նաև իր լուսանկարն է հրապարակել Տորոնտոյի Սի Էն Թաուերի ֆոնին և կատակով դիմել կանադացի ռեփեր Դրեյքին` խորհուրդ տալ իրեն, թե ինչ անշարժ գույք կարելի է գնել Կանադայում:

LOS ANGELES, CA - FEBRUARY 24: Hip-hop artist Snoop Dogg attends the first All Def Movie Awards at Lure Nightclub on February 24, 2016 in Los Angeles, California. (Photo by Michael Tullberg/Getty Images)

Բացի այդ, Սնուպ Դոգն իր թվիթերյան էջում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության օրը (նոյեմբերի 9) անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենավատ օրը 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *