Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համաձայնության են եկել…

brad-pitt-angelina-jolie-how-6-kids-feel-about-marriage-ffn-ftrՀոլիվուդի աստղ Բրեդ Փիթը եւ նրա կինը՝ Անջելինա Ջոլին համաձայնության են եկել, թե ում հետ են ապրելու իրենց վեց երեխաները: Ինչպես նոյեմբերի 7-ին հայտնել Է Associated Press (АP) գործակալությունը, դերասանը կնոջ հետ հավասար իրավունքներ չի ստանա, նա կարող Է սոսկ այցելել երեխաներին:

AP-ն նշում Է, որ ունի դրա վերաբերյալ Ջոլիի ներկայացուցիչների հայտարարությունը: Փաստաթղթի համաձայն՝ դերասանները համաձայնության են եկել հոկտեմբերի վերջին, կոնսուլտացիաներին մասնակցել են դեռահասների խնամքի մասնագետներ: Փիթի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել ստացված տեղեկատվությունը:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Փիթը դատարանին խնդրել Է իրեն երեխաների նկատմամբ խնամակալության նույնպիսի իրավունքներ տրամադրել, որոնք ներկայում ունի Ջոլին: Դերասանը դժգոհել Է, որ բոլոր վեց երեխաներն ապում են իր կնոջ հետ, իսկ ինքը սոսկ կարող Է այցելել նրանց:

Զույգը միասին ապրել Է տասը տարի եւ ամուսնացել միայն 2014 թվականի օգոստոսի 23-ին: 52-ամյա Բրեդ Փիթը եւ 41-ամյա Անջելինա Ջոլին ունեն 8-ից 15 տարեկան վեց երեխաներ, որոնցից երեքը հոգեզավակներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *