Օրենքը չի արգելում թուրքական լոլիկ ներկրել. Իգնատի Առաքելյան

%d5%ab%d5%a3%d5%b6%d5%a1%d5%bf%d5%abԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձավ թուրքական լոլիկի ներկրմանը:

Հարցին, թե ամիսներ առաջ կառավարությունը հայտարարել էր, որ թուրքական մթերք չի ներմուծվելու Հայաստան, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանեց.

«Եթե օրենքով է ներմուծվում՝ չենք կարող արգելել»:

Իգնատի Առաքելյանը նշեց՝ իրենք աշխատում են Հայաստանում լոլիկ և վարունգ արտադրող տնտեսությունների և նրանց ներկայացուցիչ ասոցացիաների հետ, և բոլոր պետական մարմիններն աշխատում են՝ հարցը պարզաբանելու ուղղությամբ:

Նախարարը նկատեց նաև՝ «ՊԵԿ-ի մաքսանենգության հարցերով զբաղվող բաժինը կզբաղվի այդ խնդրով. եթե լինեն փաստեր՝ թե՛ Սննդի անվտանգության պետական ծառայությունը, թե՛ ՊԵԿ-ը պատրաստակամ են, որ գնան այդ հասցեով և շարունակեն ուսումնասիրությունը, քանի որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *