Samsung հարկադրաբար անջատում է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7 սմարթֆոնները

%d5%bd%d5%a1%d5%b4%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6%d5%a3Samsung հարավկորեական ընկերությունը հարկադրաբար անջատում է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7 սմարթֆոնները։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով կորպորացիայի մամլո ծառայությանը։

Դեկտեմբերի 19-ին կթողարկվի ծրագրային ապահովման թարմացում, որը կարգելափակի այդ մոդելի մարտկոցների լիցքավորման հնարավորությունը և կարգելի սարքերին միանալ բջջային ցանցերին ու անլար համացանցին։

Արտադրողի փոխանցմամբ՝ օգտատերերը հանձնել են գնված Note 7-երի 93 տոկոսը, սակայն շրջանառության մեջ մնացող 7 տոկոսը լուրջ վնանգ է ներկայացնում, քանի որ չի հաջողվել լուծել մատկոցների ինքնաբռնկման խնդիրը։

Մոդելը վաճառքի էր հանվել 2016 թվականի օգոստոսին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *