Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը բաժանվում են

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ Բել Էյրի իրենց առանձնատանն են: Քանյեն կազդուրվում է անձնական բժշկի հսկողության ներքո եւ, US Weekly-ի աղբյուրների հաղորդմամբ, 36-ամյա հայուհին ցանկանում է բաժանվել ամուսնուց: Լրագրողների տրամադրության տակ հայտնված վկայությունների համաձայն՝ Քիմը չի շտապում ապահարզանի փաստաթղթեր ներկայացնել, բայց պատրաստվում է դա անել հաջորդ տարի:

«Պետք է որոշ ժամանակ անցնի, նախքան նա կկարողանա ինչ-որ բան անել, բայց նա չի ուզում մնալ ամուսնու հետ: Քանի դեռ Քանյեն հիվանդ է, նա կփորձի լավ կին լինել: Նա հոգ է տանում Քանյեի մասին, բայց զգում է, որ ծուղակի մեջ է հայտնվել»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը: Հայտնի զույգի ամուսնությունը 2.5 տարի տեւեց:

Քիմը մտադիր է երեխաների՝ 3-ամյա Նորթի եւ 1 տարեկան Սեյնթի նկատմամբ լիարժեք խնամակալության հասնել: Սակայն Քիմը չի ուզում որեւէ որոշում կայացնել, քանի դեռ Քանյե Ուեսթն ամբողջությամբ ուշքի չի եկել նյարդային խանգարումից հետո:

Քիմի համար սա արդեն երրորդ ամուսնությունն է: Նախկինում նա ամուսնացած է եղել երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *