Ի պաշտպանություն մատաղ սերնդի…

%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b2-%d5%bd%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4Ժամանակակից աշխարհում, ցավոք, վաղուց գերխնդիր դարձած պրոբլեմներից մեկն էլ հանդիսանում է հատկապես երիտասարդների՝ թմրանյութերից ու թմրամիջոցներից ունեցած կախվածության հարցը, որը տարեցտարի է՛լ ավելի մեծ մասշտաբներ է ընդունում: Հայաստանը, որ աշխարհի մի մասնիկն է հանդիսանում, ևս զերծ չէ այս պրոբլեմից, ու որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստ է այն, որ տարեցտարի սույն խնդիրը մեզանում ևս որոշակի մասշտաբայնություն է ձեռք բերում. համաշխարհային տենդենցները մեր իրականությունում ևս, ուզած-չուզած՝ իրենց բացասական արտացոլումն են ստանում:

«Միասնություն» համազգային շարժումը, որ, ինչպես հայտնի է, որպես գերնպատակ է հռչակել երիտասարդ սերնդի շահերի լիարժեք արտահայտումն ու Հայաստանում հասունացող սերնդափոխությունն առողջ հիմքերի վրա դնելը, օրերս կազմակերպել էր քննարկում՝ դեղատներում հոգեմետ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ: Այս խնդիրն, ի դեպ, օրեցօր է՛լ ավելի է սրվում մեզանում, ու սրա նկատմամբ հնարավոր անտարբերությունը կարող է բառացիորեն աղետալի լինել հատկապես մատաղ սերնդի համար: Պետք է նկատել, որ շարժման կողմից սույն խնդրի նկատմամբ դրսևորած ուշադրությունն ամենևին էլ ժամանակավրեպ չէ, ու եթե հաջողվի արագորեն լրացնել այն օրենսդրական բացը, որը պատճառ է հանդիսացել մեզանում սույն խնդրի ի հայտ գալուն, ապա հաստատապես կարելի կլինի պնդել, որ պետությանը կհաջողվի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հասնել գոհացուցիչ արդյունքների:

Եվ ահա «Միասնության» կողմից սույն խնդրի բարձրաձայնումն ու ճիշտ ժամանակին արծարծումն իր դրական ազդեցությունն արդեն իսկ ունեցել է. դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի հանդիպումը՝ նվիրված հենց այն խնդրին, որի մասին բարձրաձայնվել էր «Միասնության» համապատասխան քննարկման ընթացքում:Հանդիպմանը կարևորվել է այնպիսի մեխանիզմների ստեղծումն ու ներդրումը, որոնք տնտեսվարող սուբյեկտների համար առանց լրացուցիչ դժվարություններ ստեղծելու՝ հնարավորություն կտան կատարելու անհրաժեշտ դիտարկումներ՝ խնդիրները կանոնակարգելու նպատակով:

Անհերքելի ու հանրահայտ ճշմարտություն է՝ Հայաստանի ապագան երիտասարդ սերնդի ձեռքերում է գտնվում, ու եթե մեզ հաջողվի առողջ ու գիտակից երիտասարդություն ունենալ, ճիշտ արժեքներ դավանող ու հայրենիքը սեփական սրտում կրող, ապա, վստահաբար, մեր երկրի ապագան վաղը շատ ավելի հուսալի ձեռքերում կլինի ու անհանգստանալու առիթ քիչ կունենանք. առուղջ ու նպատակասլաց քաղաքացին է Հայաստանի գլխավոր հարստությունը, որի կերտմանը պետք է ուղղված լինի ցանկացած հասարակական-քաղաքական ուժի հիմնական գործունեությունն ու ողջ ջանքն ու եռանդը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *