Կձգտենք հաղթել եւ լավագույն վիճակում պատրաստ լինել «Տոտենհեմի» դեմ հաջորդ հանդիպմանը.Հենրիխ Մխիթարյան

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ ասել է, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Օդեսայում չի բավարարվի մեկ միավորով: Հանդիպումը դեկտեմբերի 8-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: Փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովելու համար անգլիական թիմին կբավարարի նաեւ ոչ ոքին:

«Մենք չենք խաղա ոչ ոքի արդյունքի համար: Կձգտենք հաղթել եւ լավագույն վիճակում պատրաստ լինել «Տոտենհեմի» դեմ հաջորդ հանդիպմանը»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *