Առաջատար է Թրամփը

Republican presidential candidate, businessman Donald Trump stands during the Fox Business Network Republican presidential debate at the North Charleston Coliseum, Thursday, Jan. 14, 2016, in North Charleston, S.C. (AP Photo/Chuck Burton)

ԱՄՆ նախագահական ընտրություններում այս պահին առաջատարը հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է: Նրա հաղթանակի հավանականությունն այս պահին փորձագետները գնահատում են մինչեւ 95 տոկոս:

Երևանի ժամանակով 09:30 -ի դրությամբոնալդ Թրամփի օգտին քվեարկել են 244 ընտրիչներ, մինչդեռ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը օգտին քվեարկածների թիվը 215 է:

Նշենք, որ Միջազգային շուկաները խիստ բացասաբար են արձագանքում ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկին. Դոու Ջոնսի գործարար ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 600 կետով, ինչը աննախադեպ ցուցանիշ է, ճապոնական իենի փոխարժեքը աճում է, ինչը բացասական միտում է այդ երկրի եւ գլոբալ տնտեսության համար, մեքսիկական պեսոն արագ արժեզրկվում է, ինչը բացասական է այդ երկրի տնտեսության համար:

ԱՄՆ նախագահի ընտրությունները մեկնարկել են նոյեմբերի 8-ին: Հաղթանակի համար թեկնածուներին պետք է ստանալ 270 ընտիչների աջակցությունը: Նրանց ֆորմալ քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ընտրությունների արդյունքները:

Ամերիկացիներն ուղիղ քվեարկությամբ նախագահ եւ փոխնախագահ չեն ընտրում, նրանք իրենց ձայնը տալիս են ընտրիչների կոլեգիային, որի ձայների մեծամասնությունը (538-ից 270-ը) ստացած թեկնածուն էլ հաղթում է ընտրություններում:

ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնակալման արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *